Իտալուհին նշել է իր 116-ամյակը և ընդգրկվել աշխարհի երեք ամենատարեց մարդկանց ցանկում. Ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը
Իտալուհի Լուչիա Լաուրա Սանջենիտոն, որին հայրենիքում սիրով անվանում են նոննա Լաուրինա, նշել է իր ծննդյան 116-րդ տարեդարձը։
Նա բնակվում է Իտալիայի Ավելինո նահանգի փոքրիկ Ստուրանո քաղաքում, որտեղ ծնվել է 1910 թվականին և անցկացրել գրեթե ողջ կյանքը։ Ըստ նրա երկարակեցության գաղտնիքը նյարդերը հանգիստ պահելն է։
Հոբելյարին շնորհավորելու էին եկել հարազատներն ու մտերիմները, ինչպես նաև քաղաքի քաղաքապետ Վիտո Դի Լեոն։ Վերջինս նրան հանձնել է հոբելյանի առթիվ պատրաստված հուշագրություն՝ նշելով. «116 տարին պարզապես թիվ չէ»։
2024 թվականի դեկտեմբերի 24-ից նոննա Լաուրինան պաշտոնապես համարվում է Իտալիայի ամենատարեց բնակչուհին։ Նրա տարիքը հաստատել է Gerontology Research Group միջազգային հետազոտական կազմակերպությունը։
LongeviQuest-ի տվյալներով՝ նա աշխարհի ամենատարեց մարդկանց վարկանիշում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով 117-ամյա բրիտանուհի Էթել Քեթերհեմին և 116-ամյա ամերիկուհի Նաոմի Ուայթհեդին։ Եվրոպայում նա երկրորդ ամենատարեց մարդն է։
Իր երկար կյանքի ընթացքում Լաուրինան ականատես է եղել երկու համաշխարհային պատերազմների, իսկ 1946 թվականին մասնակցել է Իտալիայի պատմական հանրաքվեին՝ քվեարկելով հանրապետական կառավարման ձևի օգտին։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով