Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
Վիլնյուսում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը քննարկել է Հայաստանի և Լիտվայի ռազմավարական գործընկերության խորացման հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Այցի շրջանակներում Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Կրիստուպաս Վայտեկունասի, Լիտվայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Աստա Սկայսգիրիտեի և Սեյմասի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ռիչարդաս Դեգուտիսի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել քաղաքական երկխոսության շարունակական խորացումը՝ ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ գործնական քայլերի, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման , այդ թվում՝ ԵՄ խորհրդում Լիտվայի առաջիկա նախագահության համատեքստում փոխգործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ»,-մասնավորախես ասված է հաղորդագրության մեջ։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...