Նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ երկրների ղեկավարները կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել նոյեմբերի 11-ին նշանակված Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Թվում է՝ Հայաստանը չի քննարկում։ Թվում է՝ նրանք չեն մասնակցում։ Բայց Հայաստանի ներկայացուցիչը շաբաթական մասնակցում է մշտական խորհրդի նիստերին, որտեղ նստում են ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները», - նշել է Մասադիկովը։
Ըստ Գլխավոր քարտուղարի, Երևան կազմակերպությունից հնարավոր դուրս գալու հարցը կարող է դրվել Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգ։ Սովորաբար համապատասխան առաջարկը ներկայացնում է ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը կամ կազմակերպության մեկ այլ անդամ պետություն։
Աղբյուրի հաղորդմամբ, Մասադիկովը նաև հղում է արել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին։ Նրա խոսքով՝ դրանով նախատեսված դրույթները, մասնավորապես, կապված են անդամավճարների չվճարման և քվոտայով նախատեսված պաշտոնները չլրացնելու հետ, ինչը կարող է նշանակել ձայնի իրավունքի բացակայություն։


















































Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան»
ՀՀ բնակչության մինչև 15 %-ը կախված է ՌԴ-ից ֆիզիկական անձանց փոխանցումներից. Եվրասիական վարկանշային գործակալություն
Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը
Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համա...
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը
Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է