Հայ-թուրքական հարաբերություններում այսօրվա Հայաստանի դիվանագիտությունը ոչ մի համեմատություն չունի ցյուրիխյան արձանագրությունների հետ.Մելքոնյան
«Հայ-թուրքական հարաբերություններում այսօրվա Հայաստանի դիվանագիտությունը ոչ մի համեմատություն չունի ցյուրիխյան արձանագրությունների հետ, այն հետընթաց է ապրում»,- NewsArmenia-ի փոխանցմամբ զրույցում նման տեսակետ է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Ցյուրիխի գործընթացի շրջանակներում Հայաստանին հաջողվեց պահպանել իր դիրքորոշումը և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ճանապարհին խուսափել զիջումներից մի շարք հիմնարար հարցերում, ինչը չի կարելի ասել բանակցությունների ներկայիս փուլի մասին։
Հոկտեմբերի 10–ին լրացավ Ցյուրիխում 2009 թ.-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունների ստորագրման 17-ամյակը։ Փաստաթղթերի ստորագրումից հետո Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք, և ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվեց ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը»,- ասել է նա։


















































Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս».Զաքարյան
Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան