Երևանի քաղաքապետի աշխատավարձը կդառնա 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն. նախագիծն ընդունվեց
Երևանի ավագանին ընդունեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու նախագիծը։
Նախագծով նախատեսվում է հաստատել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային ամսական դրույքաչափերը։
Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին հարցը քննարկել որպես զեկուցվող, սակայն քվեարկության արդյունքում որոշվեց նախագիծը թողնել չզեկուցվող հարցերի փաթեթում։
Նախագիծն ընդունվեց 36 կողմ, 17 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա 760 հազար դրամով. 1մլն 320 հազարից կդառնա 2 միլիոն դրամ։


















































Որքան էլ իշխանությունը փորձի Շաքիի միջադեպի ձայնը խլացնել, թեման սրբագրել, մեկ է՝ դրանից արձանագրված տապալումները չեն վերանա․ Տիգրան Աբրահամյան
Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա 760 հազար դրամով. 1մլն 320 հազարից կդառնա 2 միլիոն դրամ
Ամեն ինչի մասին լայվ անող իշխանությունն այդպես էլ չասաց, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան
Կադրեր երեկ կայացած «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությունից
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան