Որքան էլ իշխանությունը փորձի Շաքիի միջադեպի ձայնը խլացնել, թեման սրբագրել, մեկ է՝ դրանից արձանագրված տապալումները չեն վերանա․ Տիգրան Աբրահամյան
Որքան էլ իշխանությունը փորձի Շաքիի միջադեպի ձայնը խլացնել, թեման սրբագրել, մեկ է՝ դրանից արձանագրված տապալումները չեն վերանա։
Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Շաքիում ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանն իր հայտարարությամբ, ըստ էության, բացահայտել է համակարգային ձախողման ևս մեկ կարևոր հանգամանք։
Մասնավորապես, վերջինս նշել է, որ երեխաների զանգից ու տանը զինված հանցագործի ներկայության մասին իմանալուց հետո զանգել է ոստիկանություն։
Ու թեև իր աշխատավայրը Շաքիի իր տնից ավելի հեռու է եղել, քան ոստիկանության բաժինը, սակայն ինքն ավելի շուտ է տեղ հասել։ Ավելին, ոստիկանությունը տեղ է հասել, երբ ամեն ինչ ավարտված է եղել, իսկ հանցագործը՝ հեռացած։
Սա ՆԳՆ աշխատանքի իրական բնութագիրն է, համակարգի խափանման դրսևորումը, հատկապես, երբ դրանից առաջ արդեն իսկ ուժային համակարգը տիրապետել է ադրբեջանցու սահմանահատման մասին տեղեկատվությանը։
Եվս մեկ անգամ նշեմ. որքան էլ իշխանությունը փորձի այս միջադեպի ձայնը խլացնել, թեման սրբագրել, մեկ է՝ դրանից արձանագրված տապալումները չեն վերանա»։


















































Երևանի քաղաքապետի աշխատավարձը կդառնա 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն. նախագիծն ընդունվեց
Ինչ է պատմել սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած ադրբեջանցի զինծառայողը․ «Ժողովուրդ»
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան