Նախատեսվում է ատեստավորվումը պարբերական դարձնել, դրույքաչափն էլ ավելի բարձրացնել․ Փաշինյանը շնորհավորել է ուսուցիչներին
Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Երևանի և մարզերի մի շարք դպրոցների շուրջ երեք տասնյակ ուսուցիչների։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և ի դեմս նրանց՝ շնորհավորել բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել իրենց ամենօրյա անձնվեր գործունեության համար:
Վարչապետի խոսքով, նման հանդիպումները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս անմիջականորեն լսել ոլորտում առկա հարցերի մասին:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման արդյունքներին, որով հնարավորություն է տրվում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը և ստանալ հավելավճարներ: Վարչապետն ընդգծել է, որ նախատեսվում է ատեստավորվումը պարբերական դարձնել և դրույքաչափն էլ ավելի բարձրացնել. «Այս որոշումը կապված է ոչ միայն ձեր աշխատանքին մեր գնահատանքն արտահայտելուն, այլ նաև մի շատ կարևոր հարց կա՝ ուսուցչի մասնագիտությունն առավել գրավիչ պետք է լինի երիտասարդների համար: Կարծում եմ, որ ատեստավորման այս համակարգը պետք է պարբերական լինի»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել բազմաթիվ երեխաների զարգացմանն ուղղված աշխատանքի համար: Իր խոսքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Կառավարության նոր ծրագրում կարևոր օրենսդրական նախաձեռնությանը՝ ուսուցչի կարգավիճակի մասին օրենքին, որում առանձնահատուկ ընդգծված է բնակարանային աջակցության բաղադրիչը: Դա, ըստ նախարարի, կլինի հավելյալ գործիք, որով թե՛ այսօրվա ուսուցիչները կկարողանան ավելի պաշտպանված իրենց զգալ և թե՛ այս մասնագիտությունն ընտրող երիտասարդները։
Հանդիպմանը քննարկվել են մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների բարելավմանը և կրթության պատշաճ միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր:
Ուսուցիչները շնորհակալություն են հայտնել վերջին տարիներին Կառավարության կողմից ներդրված տարբեր ծրագրերի և կրթության ոլորտում շարունակական բարեփոխումների համար»:


















































Սահմանափակումները էականորեն դժվարացնում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը. Փաշինյան
Հույս ունեմ, որ Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ, ինչ ուզեմ` կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչո...
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
ԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են մաhшպատժի ենթարկել կնոջ