Կյանքի կենտրոնում մշտապես պահեք Աստծուն, ապրեք հավատքով և սիրով. Հայր Վազգեն
Ապարանի Սուրբ Խաչ, Լուսագյուղի Սուրբ Աստվածածին և Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիների երիտասարդաց միությունների անդամները հոգևոր զրույց-հանդիպում են ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հոգեշնորհ Տեր Վազգեն աբեղա Կարապետյանի հետ։
Երիտասարդների հոգևոր կյանքին, հավատքի ամրապնդմանն ու Եկեղեցու հետ նրանց կապի խորացմանն ուղղված նման հանդիպումները Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Արագածոտնի թեմում ձևավորված գեղեցիկ ու բարի ավանդույթ են:
Հանդիպմանը ներկա էին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը և Լուսագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
Հոգևոր զրույցի ընթացքում Հայր Սուրբն անդրադարձել է քրիստոնեական կյանքի կարևորագույն թեմաների՝ խոսելով աղոթքի կարևորության, սիրո քրիստոնեական ընկալման, Սուրբ Հարության խորհրդի, Սուրբ Երրորդության խորհրդի ու գաղափարի մասին։
Հայր Սուրբն առանձնահատուկ անդրադարձ է կատարել նաև հավատացյալի կյանքում խոստովանահոր ունեցած կարևոր դերին, ինչպես նաև Պսակի խորհրդին՝ ընդգծելով ընտանիքի, փոխադարձ սիրո, հավատարմության և պատասխանատվության քրիստոնեական ընկալումը։
Հանդիպումն անցել է անմիջական և ջերմ մթնոլորտում՝ երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հուզող տարաբնույթ հարցերը ուղղելու:
Հայր Սուրբը երիտասարդներին պատգամել է իրենց կյանքի կենտրոնում մշտապես պահել Աստծուն, ապրել հավատքով և սիրով, սիրել միմյանց ու իրենց առօրյա կյանքում առաջնորդվել քրիստոնեական սիրո պատվիրանով, հորդորել է երբեք չկորցնել վստահությունն Աստծո հանդեպ՝ ընդգծելով, որ մարդը պետք է հավատ և վստահություն ունենա Աստծո անսահման ներողամտության ու ողորմության նկատմամբ։
Այս հանդիպումները կարևոր հնարավորություն են երիտասարդների համար՝ ճանաչելու իրենց հավատքը, խորացնելու հոգևոր գիտելիքները, միմյանց հետ կիսելու իրենց մտահոգություններն ու հարցերը և առավել ամուր կապ հաստատելու Եկեղեցու ու հոգևոր կյանքի հետ։


















































Ինչի՞ վրա է ծախսվել 20 մլն դրամը․ Թաթա Սիմոնյանը ծախսերի ցուցակն է հրապարակել
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Դավթաշենում գործող «Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած քաղաքացին 1,5 ամիս անց մահացել է
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ, ինչ ուզեմ` կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչո...
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
ԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են մաhшպատժի ենթարկել կնոջ