Հոկտեմբերից «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը

19.09.2018 | 12:50 | Հասարակություն

«Ուրալյան ավիաուղիները» հոկտեմբերից կսկսեն շաբաթական երկու անգամ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ուղիղ չվերթներ իրականացնել Անապայից Երևան:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ավիաընկերությունից տեղեկացրել են, որ չվերթները կլինեն կլոր տարի:

«Ուրալյան ավիաուղիները» ռուսական թոփ-5 ավիաընկերությունների շարքում է՝ ուղևորափոխադրումների ցուցանիշներով:


Կարդացեք նաև: