Հարուկի Մուրակամին հրաժարվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակից

17.09.2018 | 15:29 | Հասարակություն

Ճապոնացի Գրող Հարուկի Մուրակամին խնդրել է իրեն հանել գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակից: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նրանից բացի այդ ցանկում են Նիլ Գեյմանը, Մարիզ Կոնդեն և Քիմ Տհուին:

Մրցանակի դափնեկիրը կհայտարարվի հոկտեմբերին: Ժյուրին ղեկավարում է անկախ հրատարակիչ Էնն Պոլսոնը:

Գրականության ոլորոտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը հիմնվել է, քանի որ 2018 թվականին այդ անվանակարգում Նոբելյան մրցանակ չեն տվել: Դա տեղի է ունեցել սկանդալի պատճառով, որը կապված էր շվեդական ակադեմիայի հետ։


Կարդացեք նաև: