Սաշիկ Սարգսյանի որդին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

10.09.2018 | 11:19 | Հասարակություն

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Սարգսյանն ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո:

Դահլիճում ներկա գտնվողները դատարանի այս որոշումը ծափահարություններով ու բղավոցներով ընդունեցին:

Նախորդ նիստին պաշտպանական կողմը նշել է, որ Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքեր առկա չեն, մեղադրող դատախազը, սակայն պնդել էր հակառակը՝ նշելով, որ Սարգսյանը դեռեւս տարիներ առաջ ճնշում է գործադրել գործով տուժողի, ինչպես նաեւ վկաների վրա:

Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:


Կարդացեք նաև: