Անկախության տոնին նվիրված միջոցառումն իր սփռվածությամբ աննախադեպ կլինի. Էդուարդ Աղաջանյան

18.09.2018 | 12:51 | Հասարակություն

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով, Անկախության տոնին նվիրված միջոցառումն իր տրամաբանությամբ, սփռվածությամբ ու ապակենտրոնացմամբ տարբերվող և աննախադեպ կլինի։ «Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները կլինեն փակ ավտոերթևեկության համար»,- ասաց նա։

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կանցկացվի «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։

Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում տեղի կունենա վարչապետի ընդունելություն, որտեղ, Աղաջանյանի խոսքով, սպասվում են անակնկալներ։


Կարդացեք նաև: