Վարչապետ. Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի՝ Ալիևի որդին ծառայի ոչ թե Բաքվում, այլ առաջնագծում

13.09.2018 | 20:34 | Քաղաքականություն

Նա ասել է, որ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում էր, որ Ալիևն այդքան հեշտությամբ սրում է առաջնագծում իրավիճակը, իսկ իր որդին անվնաս է մնալու, և զոհվելու կամ վիրավորվելու են այլ ադրբեջանցի զինվորներ:

«Արբեջանի ժողովուրդը պետք է պահանջի Ալիևից՝ իր որդուն ուղարկել սահման, տեսնենք, դրանից հետո էլնա այդքան հեշտությամբ կսրի իրավիճակն առաջնագծում: Ալիևին չեն հետաքրքրում իր զինվորները, նրանք հետաքրքրում են իր ընտանիքի միլիարդները, և որևէ ադրբեջանցի չպետք է հավատա, թե նա ուզում է անել որևէ բան իր հայրենիքի համար, նա պետք է իմանա, որ նա ամեն ինչ անում է իր թալանածը պաշտպանելու համար», – ասել է վարչապետը:

Նա ասել է, թե որևէ ադրբեջանցի մայր չի կարող մեղադրել Հայաստանին իր որդուն կորցնելու համար, քանի որ հայակական կողմը հակագործողության դիմում է այն ժամանակ, երբ այլև որևէ այլընտրանք չկա:


Կարդացեք նաև: