ՊՆ. Ադրբեջանը կրակել է Արենի գյուղի ուղղությամբ

18.09.2018 | 10:34 | Հասարակություն

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Արենի գյուղի ուղղությամբ։ Այս մասին, «Սպուտնիկ Արմենիայի» փոխնացմամբ, հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում», – ասել Հովհաննիսյանը:

ՊՆ խոսնակի խոսքերով, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով:

Ավելի վաղ, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացու վիրավորմանն, ի պատասխան, հայկական կողմն ադրբեջանցի 3 զինծառայող է խոցել:


Կարդացեք նաև: