Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը

02.08.2018 | 16:48 | Քաղաքականություն

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը։ Այս մասին հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:

Այս պահին հայտնի են  երեք քաղաքական ուժերի թեկնածուների անունները: «Քաղաքացիական պայմանագիր»-ն կառաջադրի դերասան Հայկ Մարությանի, «Երկիր Ծիրանի»-ն՝ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մանրամասնեց, որ քաղաքական թիմի առաջին եռյակը հետևյալ կազմն ունի`

1.Նաիրա Զոհրաբյան
2.Պետրոս Ղազարյան
3. Արման Աբովյան:


Կարդացեք նաև: