Տանկային բիաթլոնում հայ տանկիստները խմբում ելույթը 1-ինն են ավարտել

30.07.2018 | 14:15 | Հասարակություն

Բանակային միջազգային խաղերի շրջանակում Ռուսաստանում մեկնարկած տանկային բիաթլոնում Հայաստանի թիմն իր խմբում ելույթն առաջին տեղով է ավարտել ՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Տանկային բիաթլոնում Հայաստանը ներկայացնում են ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը:

«Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը հետևում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,- ասվում է գրառման մեջ:

Տանկային բիաթլոնն անցկացվում է ռուսական Ալաբինո զորավարժարանում: Այս տարի բիաթլոնին մասնակցում է նաև Ադրբեջանը:


Կարդացեք նաև: