Փանիկի միջադեպի համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Նիկոլ Փաշինյան

19.07.2018 | 11:47 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան

Շիրակի մարզի Փանիկ գյուղում երկու օր տեղի ունեցած միջադեպը, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողները զորավարժություններ էին իրականացրել բնակավայրում, սադրանք էր ընդդեմ հայ-ռուսական բերակամական հարաբերությունների:

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հուլիսի 19-ին, կառավարության նիստի ժամանակ:

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ընդդեմ Հայաստանի իշխանության: Մեղավորները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության: Խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթակարագերով պետք է այս միջադեպը քննարկվի: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են և հույս ունեմ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,- մասնավորապես, ասել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություններ են իրականացրել Փանիկ գյուղում` վախեցնելով տեղի բնակիչներին: 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը  Փանիկում կատարվածը որակել էր որպես ֆորս մաժորային իրավիճակ:

Ռուսական զորքերի կրակել են հայկական գյուղում

Armen Haiarpy Gevorgyan օգտատերը գրում է․Շիրակի մարզի Փանիկ գյուղի սկզբնամասում Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները զորավարժանք էին անցկացնում, որի հետևանքով ողջ համայնքը սարսափահար էր եղել։

Posted by PoliticA on Tuesday, July 17, 2018


Կարդացեք նաև: