Արմենը Սարգսյանը Մոսկվայում դիտելու է ԱԱ եզրափակիչը

13.07.2018 | 17:00 | Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:

Հուլիսի 15-ին Սարգսյանը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:


Կարդացեք նաև: