Արմեն Գրիգորյանն ու Վիտալի Բալասանյանն առաջնագծում են

12.07.2018 | 17:25 | Գլխավոր Նորություններ, Տարածաշրջան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր ժամանել է Արցախի Հանրապետություն:

Ինչպես հայտնում է Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ նա այցելել է առաջնագիծ, որտեղ սպայական կազմի, զինվորների հետ քննարկել են մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:

«Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»,-  գրել է Արմեն Գրիգորյանը:


Կարդացեք նաև: