Արգենտինան խնդրել է Ռուսաստանին արտահանձնել Իրանի առաջնորդի օգնականին

12.07.2018 | 15:58 | Աշխարհում, Քաղաքականություն

Արգենտինան Ռուսաստանին խնդրել է արտահանձնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին, որը կասկածվում է ահաբեկչության մեջ, փոխանցում է Meduza-ն:

Նշվում է, որ Վելայաթին հուլիսի 11-ին ժամանել է Ռուսաստան, իսկ այսօր` հուլսիսի 12-ին, հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ Արգենտինայի իշխանությունների, Վելայաթին մասնակցել է 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել էր 85 մարդ, 200-ը` վիրավորվել: Արգենտինան կարծում է, որ Վելայաթին եղել է այդ ահաբեկչությանա ոգեշնչողներից մեկը:

Վելայաթին մեղադրվում է ռասայական կամ կրոնական ատելության հողի վրա սպանությունների համար, որոնք կատարվել են հասարակության համար վտանգավոր եղանակով:

Վելայաթիին ձերբակալելու միջազգային թույլտվության բացակայության պատճառով Արգենտինան կարող է խնդրել արտահանձնել իրանցի պաշտոնյային միայն այն երկրներից, որտեղ նա այդ պահին գտնվում է:


Կարդացեք նաև: