Նիկոլ Փաշինյանը հանդիպեց եվրոպաշտոնյաներին. Հայերի հետ ճաշից հետո վերադառնալու է Երևան

12.07.2018 | 14:38 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հուլիսի 12-ին, Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Քննարկմանն ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրին:

ՀՀ վարչապետը ողջույններ է փոխանակել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Նշվում է, որ ավելի ուշ Փաշինյանը ճաշելու է Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ, ինչից հետո մեկնելու է Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը վերադառնալու է Հայաստան:


Կարդացեք նաև: