Երևանի ավագանին քաղաքապետ կընտրի հուլիսի 16-ին

12.07.2018 | 13:28 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Երևանի ավագանին քաղաքապետ կընտրի հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին: Այս որոշումը կայացվել է այսօր` հուլիսի 12ին, օրենքի ուժով հրավիրված ավագանու արտահերթ նիստում, փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկով:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, սակայն, առաջարկել էր քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը, ինչը չընդունվեց ավագանու մեծամասնության կողմից:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:


Կարդացեք նաև: