Նիկոլ Փաշինյանը նոր ծանոթություններ է ձեռք բերում Բրյուսելում (Լուսանկարներ)

12.07.2018 | 10:05 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հուլիսի 11-ին, Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր երկրների ղեկավարների տրված ընթրիքին:

Մինչև այդ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարանում մասնակցել է արարողակարգային լուսանակարահանման, որի ընթացքում, ըստ հայկական կողմի հրապարակած լուսանկարների, ՀՀ վարչապետը ծանոթացել է մի շարք երկրների ղեկավարների հետ:

Մասնավորապես, լուսանկարներներում երևում է, թե ինչպես է Փաշինյանը խոսքեր փոխանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ` Մելանիայի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ

Նիկոլ Փաշինյանը Դոնալդ և Մելանիա Թրամփերի հետ

Նիկոլ Փաշիյանը Թերեզա Մեյի հետ


Կարդացեք նաև: