Հունաստանն արտաքսել է երկու ռուս դիվանագետների

11.07.2018 | 11:15 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Ռուսաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում: Աթենքը երկրից արտաքսել է երկու ռուս դիվանագետների և արգելել մուտքը ՌԴ դիվանագիտական գերատեսչության ևս երկու ներկայացուցիչների համար:

Ինչպես փոխանցում է Meduza-ն, ռուսաստանցիները մեղադրվում են Հունաստանի ներքին գործերին միջամտելու և երկրի ազգային անվտանգությունը վտանգելու մեջ: Ի թիվ այլ մեղադրանքների, ռուս դիվանագետները մեղադրվում են հույն պաշտոնյաների կաշառելու և տեղեկատվության հավաքագրման մեջ:

Հունական մամուլի տեղեկություններով, ռուս դիվանագետներից մեկը ոմն Վիկտոր Յակովլևն է: Այդպիսի անունով մարդ, սակայն, Հունաստանում ՌԴ աշխատակիցների շարքում չկա:

Ռուսական կողմը ստեղծված իրավիճակը դեռևս չի մեկնաբանել:


Կարդացեք նաև: