Հայաստանում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկը

10.07.2018 | 17:49 | Հասարակություն

Բնապահպանության նախարարությունը Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց է նախաձեռնում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կանցկացվի մարզի մակարդակով, որոշակի ժամանակահատվածում ՀՀ-ն կմիանա մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելող երկրներին»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ պլաստիկին այլընտրանք կառաջարկվի. համայնքում, որտեղ միջոցառումներ կանցկացվեն, կտորից տոպրակներ կբաժանվեն, պլաստիկ շշերի վերամշակում կանցկացվի:

Ծրագրի իրականացման համար բյուջեից ոչ մի գումար չի ծախսվի, որովհետև ֆինանսավորում են միջազգային գործընկերները։


Կարդացեք նաև: