Արդիականացված ՄիԳ-29 կործանիչները համալրել են Էրեբունու ռուսական ավիաբազան

10.07.2018 | 14:13 | Հասարակություն

Չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդիականացված բազմաթիրախային կործանիչները համալրել են Էրեբունիում տեղակայված ռուսական ավիացիոն ռազմակայանը։ Ավիաբազա է բերվել 2 կործանիչ: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմաշրջանի մամուլի ծառայությունը:

Արդիականացված ինքնաթիռները թույլ կտան պաշտպանել օդային սահմանները ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում եւ կանոնավոր ուսումնական թռիչքներ իրականացնել միավորման մարտական պատրաստության ծրագրի նորմատիվներով:

Միավորման ինժեներային տեխնիկական կազմը մեկ ամիս շարունակ ինքնաթիռներ է հավաքում, որից հետո օդանավակայանում հատուկ հարմարացված կայաններ են առանձնացնում։

Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռազմակայանը, մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակներում:

2010թ.-ի օգոստոսի 20-ին բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է մինչեւ 2044 թվականը. արձանագրությունը նախատեսում է նաեւ ընդլայնել աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվությունը: Բազան հագեցած է ԶՀՀ-300В, Բուկ Մ1-2, Միգ-29 կործանիչներով, Մի-8МТ կարգի ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներով եւ հարվածային Մի-24Պ-ով:


Կարդացեք նաև: