Մնացականյան-Մամեդյարով հանդիպման նպատակն է պահպանել բանակցությունների դինամիկան

10.07.2018 | 13:05 | Քաղաքականություն

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման նպատակը բանակցությունների դինամիկան պահպանելն է։  Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հՄնացականյան-Մամեդյարով հանդիպման նպատակն է պահպանել բանակցությունների դինամիկանարցին՝ սպասե՞լ  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, թե՞ ոչ:

Հանդիպման նպատակի մասին հարցին Մնացականյանը պատասխանեց. «Կարող ենք առաջին հերթին սպասել վաղը մեր հանդիպմանը: Նպատակը բանակցությունների դինամիկան պահպանելն է»։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կկայանա ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:


Կարդացեք նաև: