ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովը հարցաքննվելու է Մարտի 1-ի գործով

10.07.2018 | 11:19 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել ՀՀ ՀՔԾ` Մարտի 1-ի գործով հարցաքննվելու:

Ինչպես փոխանցում է armtimes.com-ը, ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել է, որ Խաչատուրովը ծանուցումը ստացել է և նշել, որ աշխատանքի բերումով երկրում չէ, սակայն նա հարցաքննության կներկայանա հուլիսի վերջին:

Պարբերականի տեղեկություններով, Խաչատուրովը սույն գործի շրջանակներում կհարցաքննվի վկայի կարգավիճակով: Նա 2008-ի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ավելի վաղ գործով որպես մեղադրյալ ներգրավվել էր պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը ներկայում հետախուզման մեջ է:


Կարդացեք նաև: