Մեծ Բրիտանիայի արտգործնախարար է նշանակվել սպորտի նախկին նախարարը

10.07.2018 | 10:28 | Աշխարհում, Գլխավոր Նորություններ

Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար է նշանակվել Ջերեմի Հանթը, որն այդ պաշտոնում փոխարինում է Բորիս Ջոնսոնին:

Հիշեցնենք, որ Ջոնսոնի հրաժարականի մասին հայտնի էր դարձել երեկ: Նա, մասնավորապես, հրաժարական էր տվել արտգործնախարարի պաշտոնից Brexit-ի` ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցում կառավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Բորիս Ջոնսոնը կողմ է արտահայտվում ավելի կոշտ Brexit-ի, այնինչ վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը ցանկանում է իրականացնել, այսպես ասած, փափուկ Brexit, որի արդյունքում ԵՄ հետ ազատ առևտրային գոտին և մաքսային արտոնությունները պահպանվում են:

Ջերեմի Հանթը 2012 թվականից մինչև վերջերս զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է նաև որպես մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի հարցերով նախարար:


Կարդացեք նաև: