Հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը

09.07.2018 | 18:14 | Աշխարհում, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ Ջոնսոնի հրաժարականն արդեն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարի մասին տեղեկությունները կհրապարակվեն մոտ ժամանակում:

Ավելի վաղ պաշտոնից հեռացել էր Մեծ Բրիտանիայի` Brexit-ի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացի հարցերով նախարար Դևիդ Դևիսը: Դևիսի հրաժարականը կապված էր Մեյի հետ ունեցած տարաձայնություններով: Ավելի վաղ բրիտանական մամուլը գրում էր, որ վարչապետը կարող է հեռացնել արտգործնախարարին, եթե վերջինս փորձի խոչընդոտել Brexit-ին:


Կարդացեք նաև: