ԱԳՆ նախկին շենքը կվերածվի բիզնես կենտրոնի. Հայաստանում Արգենտինայի դեսպան

09.07.2018 | 17:26 | Հասարակություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին շենքը կվերափոխվի բիզնես կենտրոնի, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։

Կառավարության N2 շենքը, որտեղ նախկինում գտնվում էր արտաքին գործերի նախարարությունը, 2012 թ.–ին 51,27 մլն դոլարով վաճառվել է շինանարական «Տանգո» ընկերությանը, որի սեփականատերն է հայկական ծագմամբ արգետինացի միլիարդեր Էդուարդո Էռնեկյնաը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

«Հայաստանում Էդուարդո Էռնեկյանի նոր նախագծերի շարքում է նախկին ԱԳՆ շենքի տեղում բիզնես կենտրոնի կառուցումը», – ասաց Ուրրիոլաբեիտիան։

Միաժամանակ նա չնշեց ներդրումների ակնկալվող չափն ու կառուցման հնարավոր ժամկետները։ Նա նշել է միայն, որ Էռնեկյանը` Արգետինայի խոշորագույն ներդրողն է Հայաստանում, և Հայաստան ժամանող զբոսաշրջիկերն առաջին հերթին տեսնում են ընկերություններ արգետինական ներդրումով` օդանավակայանը, բանկը, փոստը, գինին, գյուղատնտեսական արտադրանքը։


Կարդացեք նաև: