Տարոն Մարգարյանը պաշտոնավել է 7 տարի. Արդյո՞ք նա առաջինն է այս ցուցակում

09.07.2018 | 16:17 | Top, Գլխավոր Նորություններ, Հասարակություն

Այսօր` հուլիսի 9-ին, հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը` սկսած 2011 թվականից, 7 տարի: Անկախության շրջանի քաղաքապետների շրջանում այս թվով նա առաջինն է, սակայն նրանից առաջ եղել են ավելի երկար պաշտոնավարած քաղաքագլուխներ:

Երևանի քաղաքապետների շարքում ամենաերկար պաշտոնավարած քաղաքապետը Գրիգոր Հասրաթյանն է, որը ղեկավարել է Երևանը 1962-ից 1975 թվականներին` 13 տարի:

Տասը տարի Երևանի քաղաքապետ է եղել Մուրադ Մուրադյանը` 1975-ից 1985 թվականներին: Հետաքրքիր է, որ 1975 թվականին Երևանը մեկ այլ քաղաքապետ էլ է ունեցել` Հրանտ Ենգիբարյանը, որը զբաղեցրել է այդ պաշտոնն ընդամենը շուրջ երեք շաբաթ` 1975 թվականի մարտի 18-ից մինչև ապրիլի 28-ը:

Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետի պաշտոնը շատ քչերն են զբաղեցրել 5 տարուց ավելի:

Երևանի քաղաքապետ  Բարսեղ Գեղամյանը, մասնավորապես, քաղաքը ղեկավարել է 9 տարի`1984-ից 1993 թվականներին, իսկ նրան  նախորդած Հովհաննես Ղորղանյանը` 5 տարի, 1979-ից 1884-ը:

Երևանը հնգական տարի են ղեկավարել նաև Իսահակ Մելիք-Աղամալյանը` 1989-ից 1904-ը և Եղիշե Վարդանյանը` 1947-ից 1952-ը:

Անկախության շրջանում Տարոն Մարգարյանից հետո ամենաերկարը պաշտոնավարել է քաղաքապետ Երվանդ Զախարյանը` 6 տարի, 2003-ից մինչը 2009 թվականը:

Երևանի քաղաքապետերի ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:


Կարդացեք նաև: