Աշխարհի ամենահարուստ 3 մարդիկ ՏՏ ոլորտից են

09.07.2018 | 13:07 | Աշխարհում, Տնտեսություն

Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:

Ըստ Bloomberg ամսագրի կազմած ցանկի, աշխարհի ամենահարուստ մարդն այս պահին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը երկրորդն է, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Bloomberg-ի համաձայն, Բեզոսի կարողությունը կազմում է 142 մլիլիարդ դոլար, Գեյթսինը` 94,2 միլիարդ, իսկ Ցուկերբերգինը` 81.6 միլիարդ:

Նշենք, որ առաջին տասը հորիզոնականում կան, բացի վերը նշված անձանցից, ՏՏ ոլորտի ևս 3 ներկայացուցիչներ` Լարի Փեյջը, Սերգեյ Բրինն ու Լարի Էլիսոնը:

 


Կարդացեք նաև: