Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

09.07.2018 | 13:16 | Slider, Քաղաքականություն

Հուլիսի 11-13-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այս տեղեկատվությունը armtimes.com-ի հետ զրույցում հասատել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Վարչապետի որոշմամբ, հայաստանյան պատվիրակության մեջ են ընդգրկված նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Պատվիրակության կազմում են նաև վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանը և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

«Այո, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», – ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը:

Ավելի վաղ, Փաշինյանը հայտարարել էր, որ իր մասնակցությունը Բրյուսելում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կախված է հռչակագրի վերջնական տեքստից։ Վարչապետը հստակեցրել էր, որ եթե հռչակագրում լինեն Հայաստանի համար անընդունելի ձևակերպումներ, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, ինքն այդ գագաթնաժողովին չի մասնակցի։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր, որ Բրյուսելում հուլիսի 11-ին կկայանա նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:


Կարդացեք նաև: