Ջորկաեֆն պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին. Փաշինյանի գրառումը

09.07.2018 | 10:55 | Հասարակություն, Սպորտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ: Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարեկլ եւ գրառում արել.

«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։

Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին»,– գրել է նա:

Նշենք, որ երեկ` հուլիսի 8-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում անցկացվեց ֆուտբոլային յուրահատուկ հանդիպում. Եվրոպայի լեգենդների հավաքականը մրցեց Հարավային Ամերիկայի լեգենդների հավաքականի հետ:

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային լեգենդները, որոնց գլխավորում էր հանրահայտ բրազիլացի հարձակվող Ռոնալդոն, 5:2 հաշվով ջախջախեցին Եվրոպայի լեգենդներին: Յուրի Ջորկաեֆը հանդես եկավ եվրոպացիների թիմում և առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ։ Լեգենդների խաղին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 


Կարդացեք նաև: