«Նովիչոկից» առաջին մարդն է մահացել Մեծ Բրիտանիայում

09.07.2018 | 09:24 | Աշխարհում, Քաղաքականություն

Հունիսին Մեծ Բրիտանիայում թունավորված 44-ամյա Դոն Սթերջեսը մահացել է, փոխանցում է Meduza-ն:

Նշվում է, որ մահացածի ընկերը` 45-ամյա Չարլզ Ռոուլին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Սա «Նովիչոկ» նյարդապարալիզացնող գազից մահվան առաջին դեպքն է Անգլիայում: Հիշեցնենք, որ մարտին Մեծ Բրիտանիայում, ըստ բրիտանական կողմի, այս գազով մահափորձ էր իրականացվել նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր դեմ, որոնք, սակայն, բարեբախտաբար ողջ մնացին:

Նշենք, որ Միացյալ Թագավորությունը Սկրիպալների գործով պատժամիջոցներ էր հայտարարել Ռուսաստանի նկատմամբ, սակայն Լոնդոնից հայտնել էին, որ հունիսին տեղ գտած թունավորումը միտումնավոր չի եղել և որ Ռուսաստանին այս դեպքի համար պատժամիջոցների չեն ենթարկի: Այնուամենայնիվ, ինչպես փոխանցում է BBC-ն, Սթերջեսի մահվան մասին տեղեկացվել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, որի խոսքով, ինքը ցնցված է այս լուրով:


Կարդացեք նաև: