Հայաստանը դուրս մնաց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերից

04.07.2018 | 18:59 | Slider, Վերլուծություններ

2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնեց«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցությունցուցաբերել ցածր եկամուտ ունեցող այներկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավարեն:

2006 թվականին կորպորացիայի և Հայաստանիկառավարության միջև ստորագրվեցաջակցության համաձայնագիրը, որի իրագործումը, սակայն, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների պատճառով մնաց անավարտ:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակով բարձրացրեց Հայաստանի վերաբերյալ որոշումը վերանայելու հարցը: Ապա այդ հարցի հետ կապված քայլեր փորձեցին ձեռնարկել Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը:

Սակայն այս օրերին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի՝ Հայաստանին դրամաշնորհ տալու հեռանկարը դարձել է գրեթէ անհնար՝ բոլորովին նոր պատճառով:

Կոռուպցիան

Ինչպես այլ թեկնածու երկրների համար, այնպես էլ Հայաստանի համար հիմնադրամում կազմվում է քարտ, որով գնահատվում է երկրի համապատասխանելիությունը տնտեսականազատությունների, արդարադատության ևմարդկանց մեջ ներդրման (առողջապահություն ևկրթություն) առումով: Տարբեր ցուցանիշներիհամար կորպորացիան օգտվում է տարբերհեղինակավոր աղբյուրներից (Համաշխարհայինբանկ, Freedom House, Արժույթի միջազգայինհիմնադրամ և այլն):

Հայաստանի գործող քարտում հիմնական «կարմիր» (նվազգույն շեմից ներքև) ցուցանիշը կոռուպցիայի վերահսկման ցուցանիշն էր: Այն հիմնվում է Համաշխարհային բանկի զեկույցիվրա, որն իր հերթին հրապարակվում է ամենտարվա սեպտեմբերին:

Ընդ որում, ՀԲ-ի զեկույցը, որպես կանոն, 12-18 ամսվա վաղեմության իրավիճակ է արտացոլում.հավաքագրվելուց հետո տվյալները բավականերկար ժամանակ մշակվում են և այնուհետև տեղգտնում զեկույցում: Արդյունքում թավշյահեղափոխությանը հաջորդող հակակոռուպցիոնզարգացումները հազիվ թե տեղ գտնենՀամաշխարհային բանկի՝ այս տարվասեպտեմբերին հրապարակվելիք զեկույցում:

Ու թեև քննարկվում էին այս խնդիրը լուծելու որոշ տարբերակներ, սակայն այժմ ի հայտ եկավ նոր և ավելի լուրջ խնդիր:

Հայաստանը հարստացավ

Ինչպես նշվեց, «Հազարամյակի մարտահրավեր»կորպորացիան ֆինանսավորում է ժողովրդավարական արժեքները հարգող ցածր եկամուտներ ունեցող երկրներին: Մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի երկրի եկամուտները գնահատվեն «lowermiddle»-ից («ցածր միջին») ոչ ավել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն լինի 3896 ԱՄՆ դոլարից պակաս:

2016-2017 ֆիսկալ տարում (ամերիկյան ցիկլով)Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3760 դոլար, այնինչ 2017-2018 ֆիսկալ տարում այդ ցուցանիշը հասավ 4000 դոլարի: Այդ հիմքով Համաշխարհային բանկը «ցածր միջին» եկամտով երկրների ցանկից Հայաստանը տեղափոխեց«բարձր միջին» երկրների ցանկ:

Ըստ այդմ, համաձայն 2003 թվականի «Հազարամյակի մարտահրավերին» վերաբերողԱՄՆ կոնգրեսի ակտի՝ Հայաստանը դուրս կմնա«Հազարմյակի մարտահրավեր» կորպորացիայի դրամաշնորհների համար հայտ ներկայացնելու իրավունք ունեցող երկրների ցանկից:

Սա, թերևս, չի նշանակում, որ Հայաստանը զրկվել է այդ մոտ 100-150 միլիոն դոլարի դրամաշնորը ստանալու հնարավորությունից: Այդ ամերիկյանգումարները Հայաստան բերելու այլ հնարավորություններ էլ կան, որոնք կապված չեն ֆորմալ չափանիշների բավարարման հետ և կարող են լինել քաղաքական որոշման արդյունք:


Կարդացեք նաև: