Հայաստանի օդակայաններում ուղևորահոսքն աճել է 10,3 տոկոսով

04.07.2018 | 12:40 | Հասարակություն, Տնտեսություն

Հայաստանի երկու միջազգային օդակայաններում այս տարվա հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 միլիոն 206 հազար 952 մարդ: Այս ցուցանիշը 10,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ինչպես հայտնում են Քաղաքացիական ավիացիայի վարչությունից, ընթացիկ տարվա միայն հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 251 հազար 476 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.8 տոկոսով:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


Կարդացեք նաև: