Հայկական ծիրանը մնացել է Լարսում, 1500 բեռնատար չի կարողանում անցնել սահմանը

03.07.2018 | 12:13 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան, Տնտեսություն

Շուրջ 1500 հայկական բեռնատարներ` բեռնված գյուղմթերքով, չեն կարողանում հատել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը` սահմանապահների արհամարհական վերաբերմունքի պատճառով:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը` հղումով վարորդներից ստացված ահազանգերին:

Նշվում է, որ բեռնատարներից շատերը բարձված են ծիրանով:

Վարորդներն ասում են, որ ռուս սահմանապահներն արհամարհական պատասխաններ են տալիս իրենց:

Վարորդները իրավիճակին միջամտել են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրանց, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը չի կարող միջոցներ ձեռնարկել իրենց օգնելու համար:


Կարդացեք նաև: