Նախիջևանի ուղղությամբ համեմատաբար հանգիստ է. ՀՀ ԶՈՒ-ն ավերել է ադրբեջանական դիրքը

02.07.2018 | 10:30 | Slider, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան

Երեկ` հուլիսի 1-ին, ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին արձագանքել էր հայկական կողմը:

Հովհաննիսյանի հաղորդմամբ, մասնավորապես, ՀՀ ուժերը պատասխան կրակ են բացել և  թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Ավելին, հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը:

Փոխհրաձգության ընթացքում, սակայն, թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

Այսօր, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, իրավիճակի նախիջևանյան ուղղությամբ հանգիստ է: «Վերջին միջադեպից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում համեմատաբար իրավիճակը հանգիստ է»,- մասնավորապես, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը:


Կարդացեք նաև: