Թուրքմենստանում նշում են Բերդիմուհամեդովի ծնունդը և մի քիչ դոլար գնում

29.06.2018 | 17:40 | Նախկին ԽՍՀՄ դիկտատուրաները

Թուրքմենստանում գործարարներին թույլ են տվել արտարժույթ փոխանակել այդ երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է hronikatm.com կայքը:

Նշվում է, Բերդիմուհամեդովի ծնունդը Թուրքմենստանում նշվում է այսօր` հունիսի 29-ին:

Թուրքմենստանում լրջագույն խնդիրներ կան` կապված արտարժույթի հետ, մասնավորապես, այդ երկրում, բացի այն, որ տեղական արժույթի` մանաթի լուրջ պակաս է զգացվում, նաև չափազանց բարդ է արտարժույթ հայթայթել: Բանը հասել է նրան, որ Թուրքմենստանում դադարեցվել է նույնիսկ Coca Cola-ի արտադրությունը, քանի որ տեղի արտադրողը չի կարողանում արտարժույթով դրսից հումք ներմուծել:

Բերդիմուհամեդովի ծննդյան օրվա առթիվ գործարարներին թույլ է տրվել իրենց հաշիվների մինչև 3 տոկոսը փոխանակել դոլարի:

 


Կարդացեք նաև: