Բաքվի սպառազինումը պետք է անհանգստացնի միջազգային հանրությանը. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

29.06.2018 | 15:50 | Slider, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան

Զորահանդես անցկացնելը և մարտական խնդիր կատարելը տարբեր միջոցառումներ են: Այս մասին հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` «Արմենպրեսի» հետ զրույցում մեկնաբանելով օրերս Բաքվում տեղի ունեցած զորահանդեսը:

Ըստ Դավթյանի, Ադրբեջանի սպառազինումը և փորձը՝  ներքաշել մեզ այդ մրցավազքի մեջ, չի կարող չանհանգստացնել:

«Ընդ որում, ոչ միայն մեզ, այլև ամբողջ միջազգային հանրությանը, քանի որ այն վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը, առավել ևս՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության պարագայում, որը հայտնի է իր ռազմատենչ հռետորաբանությամբ»,- ասել է ԳՇ պետը:

Արտակ Դավթյանի խոսքով, սակայն, Հայաստանի զինված ուժերն ունեն բավարար միջոցներ իրենց վրա դրված խնդիրները արդյունավետ իրականացնելու համար։

«Ավելին. մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում սպառազինության առումով որակական առավելություն ձեռք բերելու ուղղությամբ՝ նաև զարկ տալով սեփական ռազմարդյունաբերության զարգացմանը։ Մեր հասարակությունը պարբերաբար առիթներ կունենա համոզվելու դրանում»,- ասել է Արտակ Դավթյանը։


Կարդացեք նաև: