Լեհաստանի Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ – ԵՄ համաձայնագիրը

29.06.2018 | 15:03 | Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից:

Այդ մասին, ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան բալայանը, տեղեկացրել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Մինչ այս պահը համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Ռումինիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը:


Կարդացեք նաև: