Դարեն Արանոֆսկին ժամանելու է Երևան

29.06.2018 | 12:46 | Հասարակություն

Համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսոր Դարեն Արանոֆսկին ժամանելու է Երևան` մասնակցելու հայկական ամենամյա «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

«Ռեքվիեմ երազանքի համար» լեգենդար ֆիլմի հեղինակ Արանոֆսկին, ինչպես հայտնում են կինոփառատոնի կազմակերպիչները, լինելու է «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը:

Կինոփառատոնի ընթացքում հնարավորություն է լինելու ոչ միայն շփվել մեծանուն վարպետի հետ, այլև դիտել նրա ֆիլմերից երեքը` «Շատրվան», «Սև կարապ» և «Մամա»:

Բացի Արանոֆսկուց Հայաստան են ժամանելու նաև հայտնի իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզին, ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերը և ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլը:

«Ոսկե ծիրանն» անցկացվելու է Երևանում հուլիսի 8-15-ը:


Կարդացեք նաև: