Բանտերում խոշոր գումարներ են շորթվում. Կալանավորները դիմում են Նիկոլ Փաշինյանին

29.06.2018 | 10:56 | Իրավունք, Հասարակություն

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորներից ամեն ամիս խոշոր գումարներ են շորթվում:

Այս մասին հայտնում են վերոնշյալ ՔԿՀ մի խումբ կալանավորներ, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամական են փոխանցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին:

Կալանավորների պնդմամբ, մասնավորապես, ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում (յուրաքանչյուր խցից՝ 300-600 հազար դրամ), որի մի մասը փոխանցվում է ՔԿՀ ղեկավարությանը, մի մասն էլ,նրանց խոսքով, «ավելի վերև»:

Կալանավորները նաև նշում են, որ Հայաստանում համաներում վերջին անգամ կատարվել է 2013 թվականին: Նրանք պնդում են, որ Հայաստանի նախկին իշխանություններին ձեռնտու են եղել գերծանրաբեռնված կալանավայրերը, քանի կոռուպցիոն այդ շղթայից օգտվել են շատերը:


Կարդացեք նաև: