Հայտնի են Պուտին-Թրամփ հանդիպման ժամկետն ու վայրը

28.06.2018 | 17:36 | Աշխարհում, Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում:

Ինչպես փոխանցում է BBC-ն, որոշումը կայացվել է Թրամփի օգնական Ջոն Բոլթոնի` Մոսկվա կատարած այցի արդյունքում:

Բոլթոնի խոսքով, Պուտին-Թրամփ հանդիպմանը նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներին և միջազգային արդի թեմաներին առնչվող հարցեր:

Նկատենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո:


Կարդացեք նաև: