Բանակի տուշոնկաները ձեռք են բերվել խելամիտ գնով. Հերքում

28.06.2018 | 16:07 | Top, Հասարակություն

Օրերս ԱրմՌուսԻնֆոն, հղումով «Հետքին», գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2015-ից 2017 թվականներին բանակի համար շոգեխաշած միսը գնել է «Համլետ Հովսեփյան» անհատ ձեռներեցից` յուրաքանչյուր, այսպես ասած, տուշոնկայի համար վճարելով 2270 դրամ:

Փաստերի ստուգմամբ զբաղվող SUT.am պորտալը, սակայն, պարզաբանում է, որ վերոնշյալ 2270 դրամը ՊՆ-ն ԱՁ-ին վճարել է ոչ թե մեկ հատ պահածոյի տուփի, այլ մեկ կիլոգրամ շոգեխաշած մսի համար, ինչը արդեն անհամեմատ ավելի շատ է համապատասխանում խելամիտ գնին:

«Վերոգրյալում համոզվելու համար կապ հաստատեցինք նաև ՊՆ ՆՏԱԴ թիկունքի ապահոման վարչության պետի տեղակալ Հակոբ Մելիքյանի հետ, ով ևս հաստատեց, որ 2235 դրամը պահածոյի 1 կիլոգրամի գինն է, այլ ոչ մեկ տուփի»,- մասնավորապես, գրում է SUT.am-ը:


Կարդացեք նաև: