Կալվածքներ և միլիոններ. Պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

25.06.2018 | 11:38 | Կոռուպցիա, Հասարակություն

Այսօր` հունիսի 25-ին, մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:

Բողոքի այս ակցիայի պատճառ է դարձել երեկ ուշ երեկոյան հրապարակված հետաքննությունը, որի նախաձեռնողը այժմ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն է։  Ֆիլմը տաքսի ծառայությունների, անշարժ գույքի և այլ ոլորտներում կոռուպցիոն բուրգի մասին է` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Ավագանու խորհրդի անդամների մասնակցությամբ:

Ըստ այդ տեսանյութի, «Տարոն Մարգարյանն ամբողջ կյանքի ընթացքում լինելով բացառապես պետական պաշտոնյա՝ կուտակել է բավականին մեծ ունեցվածք»։

Տեսանյութում ներկայացվում է Տարոն Մարգարյանի կոկորդիլոսի կաշվից պատրաստված 2 000 000 դրամ արժողությամբ ժամացույցը, սակայն հարց է առաջանում, թե որտեղից է այս կարողությունը վաստակել Տարոն Մարգարյանը` ստանալով 575000 դրամ աշխատավարձ:

Տեսանյութը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը։ Նրանք ասում են, որ քաղաքապետարանն արդեն դեպքի վայր է և այստեղ գործ ունեն անելու միայն իրավապահները։


Կարդացեք նաև: