Վաչագան Ղազարյանի տան խուզարկությամբ միլիոններ են հայտնաբերվել. դրանք հանձնվեցին ԿԲ-ին

21.06.2018 | 15:14 | Կոռուպցիա, Հասարակություն

Երեկ հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանի բնակարանում:

Armtimes.com-ի փոխանցմամբ` բանն այն է, որ «Յանս» ակումբի սեփականատերը Վաչագան Ղազարյանի կինն է: Հենց Վաչագան Ղազարյանի բնակարանի խուզարկությամբ է առանձնապես խոշոր չափի կանխիկ գումար հայտնաբերվել:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ խուզարկությամբ հայտնաբերվել է 1.400.400 դոլար, 230 հազար 500 եվրո, 36 միլիոն դրամ: Տռուզյանն ասաց, որ այն ի պահ է հանձնվել ՀՀ կենտրոնական բանկին, մինչեւ քննությամբ կպարզվի դրանց ծագումը:

Ինչպես նշում է Armtimes.com կայքը, այս գործով դեռ միակ մեղադրյալը հաշվապահն է, որն էլ ցուցմունք է տվել «Յանս» ակումբի տնօրինության դեմ: Բացի այդ՝ երեկ խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակները մեր տեղեկություններով, օրինական են եղել:


Կարդացեք նաև: