Նիկոլ Փաշինյանը մտադիր է շարունակել աշխատանքը Մանե Թանդիլյանի հետ

21.06.2018 | 11:19 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ստորագրել սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը:

Ինչպես նշել է Փաշինյանը կառավարության նիստի սկզբին, Մանե Թանդիլյանի հետ քննարկումների արդյունքում որոշվել է շարունակել աշխատել համատեղ:

«Մենք պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը քննարկումների առարկա է դարձել՝ հասարակության շրջանում կուտակային համակարգի հետ կապված: Մենք պետք է աշխատենք այս համակարգն ավելի հուսալի դարձնել»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը հրաժարական էր տվել պարտադիր կուտակային համակարգի ներդրման հետ կապված տարաձայնությունների պատճառով: Թանդիլյանը հայտարարել էր նաև, որ դուրս է գալիս «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:


Կարդացեք նաև: